«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին խոսել է Անգլիայի առաջնության շրջանակներում «Սաութհեմփթոնի» հետ հանդիպման (9:0) և խաղի ընթացքում թիմի գրանցած ռեկորդի մասին:
Ռեկորդի մասին
«Ջոնի Էվանսը 6:0 հաշվի ժամանակ մոտեցավ ինձ և ասաց, որ մենք կարող ենք ռեկորդ գրանցել, և ստացվեց»:
Խաղի մասին
«Մենք շատ լավ մեկնարկեցինք խաղում, իսկ մրցակիցը հենց սկզբից մնաց 10 խաղացողներով: Միշտ ենք ցանկանում լավ խաղ ցուցադրել, և գիտենք, որ ցանկացած պահի կարող ենք յուրաքանչյուր մրցակցին խնդիրներ առաջացնել և հաղթել:
Սակայն մրցաշրջանը երկար է տևում, սպասենք և տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները» ,- Վարդիի խոսքերն է մեջբերել BBC լրատվականը:
Նշենք, որ «աղվեսները» դարձել են Անգլիայի առաջնության արտագնա խաղերում երբևէ ամենախոշոր հաշիվ գրանցած թիմը:
Facebook Comments