Լոնդոնի «Չելսիի» մարզչական շտաբում Մաուրիցիո Սարիի նախկին օգնական, թիմի լեգենդ Ջանֆրանկո Ձոլան պատմել է, որ թիմի որոշ խաղացողներ մարզումների ժամանակ ձանձրանում էին:

«Այնպիսի տաղանդավոր խաղացողներ, ինչպիսիք են` Էդեն Ազարը և Վիլիանը, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է հաղթել խաղը, ձանձրանում էին մարզումների ժամանակ վարժություններ կատարելուց։ Բայց այդ վարժությունները պետք են բոլորին։

Ճիշտն ասած, Ազարն ու Վիլանը հիանալի էին, չէ որ նրանց ձանձրալի էր, բայց նրանք շարունակում էին աշխատել։ Սակայն ձանձրույթը մեր աշխատանքի մի մասն է։ Երբեմն ձեզ ձանձրալի է, բայց համառության շնորհիվ դուք ավելի ուժեղ և ավելի լավն եք դառնում», — պատմել է Ձոլան «beIN Sports»-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ Ջանֆրանկո Ձոլան աշխատել է Մաուրիցիո Սարրիի մարզչական շտաբում 2018/19 մրցաշրջանում։

Facebook Comments