«Ռեալ Մադրիդը» կարող է այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերներ չկատարի։ Պատճառը կորորնավիրուսի համաճարակն է, որը ֆինանսական մեծ հարվածներ է հասցնում ֆուտբոլին, այս մասին հայտնում է «Marca»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդի» եկամուտները նվազել են հասնելով մինչև՝ 150 մլն եվրոյի։ Հանդիպումները անցկացվելու են առանց երկրպագուներին, ինչը կազդի նաև մարկենտինգի վրա։

Հիշեցնենք, որ անցած ամռանը «Ռեալ Մադրիդը» մեծ գումարներ ծախսեց, ձեռք բերելով՝ Էդեն Ազարին, Լուկա Յովիչին, Էդեր Միլիտաոյին և Բենժամեն Մենդիին, որոնք դեռևս իրենց չեն արդարացնում։

Այս պահին «Արքայական» ակումբը Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ ետ մնալով «Բարսելոնայից» երկու միավորով։

Facebook Comments