Այսօր ևս ֆուտբոլային օր է։ Մի քանի ֆուտբոլային հանդիպումներ կան, որոնք կարող ենք դիտել։

Հայաստանի առաջնություն

«Ալաշկերտ»- «Արարատ»(16:45)

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի հերթական հանդիպումը կկայանա այսօր։ «Ալաշկերտը» տանը կընդունի «Արարատին»։

Ինչպես գիտեք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը բաժանվել է երկու հատվածի՝ պայքար վեցնյակի միջև չեմպիոնության և եվրագավաթային տեղերի համար և մնացած երեք թիմերի պայքար հանուն տեղը պահպանելու համար։ Չնայած «Երևանը» դադարեցնելով իր գոյությունը արդեն իսկ դուրս մնաց առաջնությունից և այժմ փաստացի այս երեք թիմերը պայքարում են ոչնչի համար։ Առաջնության այս ձևաչափը անխոս ձախողված է։

Պայքարը վեցնյակի թիմերի միջև թևակոխել է վճռական փուլ, որը փաստեց «Արարատ-Արմենիայի» սայթաքումով, Վարդան Մինասյանի տղաները «Շիրակի» հետ կիսեցին միավորները։ Կարելի է ասել երեկ ոչ ոքիների տուր էր։ «Լոռին» գոլառատ հանդիպում անցկացրեց «Նոայի» հետ և վաստակեց ընդհամենը մեկ միավոր։ «Լոռիի» ինչ-որ տեղ անակնկալ սայթաքումից կարող է օգտվել այսօր «Ալաշկերտը» և վերադառնալ երկրորդ հորիզոնական։

Արմեն Ադամյանի տղաները լավ թափ էին հավաքել, բայց առաջնության դադարը հնարավոր է ազդեց թիմի վրա, նրանք առաջնության վերսկսումից հետո անչափ կարևոր միավորներ կորցրեցին «Նոայի» հետ խաղում, որտեղ ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Մայրովիչը, իսկ Վալերիո Վիմերկատին սպանեց «Ալաշկերտի» վերջին հույսը՝ գեթ մեկ միավոր վաստակել այդ խաղում։ Չնայած դրան «Ալաշկերտը» մարտունակ թիմ ունի, փորձառու թիմ է, ով միշտ հավակնում է ավելի բարձր տեղերի համար, իզուր չէ, որ Աբրահամ Խաշմանյանի հետ երեք անգամ չեմպիոն դարձան և եվրոպայում բարձր պահեցին Հայաստանի պատիվը։

Լեգենդար «Արարատ» երկար տարիներ գտնվելով անդունդում այս տարի անճանաչելիորեն փոխվել է թիմը չեմպիոնական պայքար էր մղում, բայց եղավ մարզչի փոփոխություն և թիմը սկսեց աստիճանաբար նահանջել։ Վերջերս բավականին անկայուն խաղեր են ցույց տաիս, պարտություններ, որոնք հեշտ չէ ընդունել։ Չնայած դրան թիմը վերսկսված մրցաշրջանում լավ սկսեց, մրցեց «Ուրարտուի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով։ Այժմ թիմը պայքարում է եվրոգավաթային տեղերի համար, բայց ինչու ոչ եթե խաղը կայունանա կարող են և չեմպիոնության պայքարի մեջ մտնել։

Բունդեսլիգա

Այսօր Բունդեսլիգայի 29-րդ տուրում ևս երկու հանդիպում կա։ Բավականին հետաքրքիր հանդիպումներ։

Նախ իրար հետ կմրցեն «Բորուսիա Մյունխենգլադբախը» և «Ունիոն Բեռլինը»(17:30)։

Անկախ մրցաշարային աղյուսակի դիրքից հետաքրքիր հանդիպում է սպասվում։

«Բորուսիա Մյունխենգլադբախը» այս տարի առանձնանում է իր ցուցադրած բավականին գեղեցիկ և արդյունավետ խաղով։ Ճիշտ է թիմը մի փոքր նահանջեց, բայց գոնե պայքարելու են եվրագավաթային տեղերի համար։ Առաջնության վերսկսումը այդքան էլ լավ չստացվեց Մարկո Ռոսի տղաների համար։ Թիմը հաղթեց «Այնտրախտին», այնուհետև պարտվեց իր սկզբունքային մրցակիցներից՝ «Բայերին» և ետնապահներից «Վերդերի» հետ կիսեց միավորները։ Թիմը այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակում և եթե ուզում են Չլ-ում հայտնվեն պետք է անեն ամեն ինչ մոտակա խաղերում հաղթելու համար։ Այո, թիմը պահպանել է Եվրոպա Լիգայի իր տեղը, բայց նման թիմի համար, դա բավարար արդյունք չէ, նրան նպատակները լռիվ այլ են՝ սկսած առաջնության մեկնարկից, երբ թիմը լավագույն քառյակում էր հանգրվանել, բայց թուլացան մի փոքր և տեղը զիջեցին «Բայերին» և «Լայպցիգին»։

«Ունիոն Բեռլինը» առաջնության նորեկներից է, բայց հասցրել է իր խաղով շոկի ենթարկել Գերմանական ֆուտբոլի սիրահարներին։ Նրան անցած խաղաշրջանում արդեն ճաշակել են «Բորուսիա Մյունխենգլադբախին» հաղթելու համը։ Անկախ այժմ մրցաշարային դիրքերից «Ունիոնը» վտանգավոր թիմ է և պետք է մաքսիմալ լավ հանդիպում անցկացնի «Բորուսիան», հակառակ դեպքում թիմը կարող է հերթական անգամ զրկվել միավորներից։ Ոչ այդքան լավ ցուցանիշ ունի «Ունիոնը», եթե նայենք իր վերջին վեց հանդիպումները ապա պարտություններ է կրել և միավորներ կորցրել։ Առաջնության վերսկսումից հետո պարտվել է «Բավարիային» և «Հերտային» և միավորներն է կիսել «Մայնցի» հետ։ Այս անհաջողություններից հետո «Ունիոնը» այժմ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը և վտանգավոր գոտուց ետ է մնում միայն երեք միավորով։ Ակումբի գլխավոր նպատակը այժմ պահպանելն է տեղը Բունդեսլիգայում։

Հաջորդ հանդիպումը կկայանա առաջնության չեմպիոնական հավակնորդներից «Բորուսիա Դորտմունդի» և «Պադեեեեեերբորնի» միջև(20:00)

Անխոս այստեղ ֆավորիտը «Բորուսիա Դորտմունդն» է։ Ֆավրի գլխավորած թիմը հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ հիացնելով իր երկրպագուներին գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլով։ Այս խաղում Ֆավրի տղաները աչքերը փակ պետք է հաղթի առաջնության ետնապահին, ով կյանքի և մահվան պայքար է մղում՝ առաջնությունում իր տեղը պահպանելու համար։

Չնայած կորուստներին «Բորուսիան» պետք է և պարտավոր է առանց խնդիրների վաստակի հերթական երեք միավորը, հատկապես երբ անցած տուրում կարևորագույն խաղում զիջեց «Բավարիային»։ Այժմ «Բավարիան» առաջ է իր գլխավոր հակառակորդից ուղիղ 10 միավորով և կարծում եմ հրաշք պետք է լինի, որ «Բորուսիան» կարողանա կրճատել այդ առավելությունը և հասնել նրանց։ Չեմպիոնության հարցը կարելի է ասել գրեթե փակ է, այ եթե «Բորսւաին» նորից սայթաքի կարող է ընդհանրապես զրկվել երկրորդ տեղից և այժմ պայքարը մեծ է ՉԼ-ի տեղերի համար։

«Պադերբորնը» կարելի է ասել անհույս վիճակում է։ Թիմը գտնվում է ամենաստորին հատվածում։ Երկար ժամանակ հաղթանակներ չի ունեցել։ Միայն վերջին երեք խաղում կարողացել է երեք միավոր վաստակել և միայն հրաշքը կփրկի նրաց, որ պահպանեն տեղը Բունդեսլիգայում։ Առաջնության նորեկները այդպես էլ չկարողաց ամրապնդվել Բունդեսլիգայում և հիմա կյանքի ու մահվան կռիվ են տալիս՝ պահպանելու համար իրենց տեղը առաջնությունում։

Facebook Comments