«Միլանը» ցանկանում է հարձակման գիծը ուժեղացնել և տարբերակներ է փնտրում։ Ինչպես և սպասվում է Իբրան կհեռանա «Միլանից» և ակումբը նոր հարձակվող է փնտրում։

Ինչպես հայտնում է «Gazzetta dello Sport»-ը՝ «Միլանի» տրանսֆերային ցանկում է «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը, «Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը՝ ով գլխավոր հավակնորդն է իտալական ակումբի համար և կա նաև Արկադիուշ Միլիկի տարբերակը։

«Միլանը» այժմ շարունակում է բանակցել «Ռեալ Մադրիդի» հետ Լուկա Յովիչին ձեռք բերելու համար, այս գործարքի կայանալուն կարող է օգնել երկու ակումբների ջերմ հարաբերությունները։

Յովիչը «Այնտրախտից» էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» անցած ամռանը, ով ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել «արքայական» ակումբին։ Յովիչը մասնակցել է 24 հանդիպման և խփել է 2 գոլ։

Ինչ վերաբերվում է Սերդար Ազմունին, ապա նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին», ով պատրաստ է վաճառել Միլիկին և ձեռք բերել իրանցի ֆուտբոլիստին։

Facebook Comments