Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 19-րդ տուրում այսօր կայացավ ևս մեկ հանդիպում։ «Նաիրի» մարզադաշտում իրար հետ մրցեցին «Ալաշկերտը» և «Արարատը»։

Բավականին հետաքրքիր և դրամատիկ հանդիպում ստացվեց, որի արդյունքում «Ալաշկերտը» 10 հոգով հաղթեց «Արարատին»։

Առաջին խաղակեսում «Ալաշկերտը» բացահայտ առավելություն ուներ մրցակցի հանդեպ։ Բազում գրոհներ ձեռնարկեց, իսկ «Արարատը» միայն պաշտպանվում էր և մեծ դժվարությամբ էր գրոհներ ձեռնարկում։ «Ալաշկերտը» շատ գրագետ էր խաղում պաշտպանությունում և միջին գծում այնպես էր դիրքավորվել, որ մրցակցի համար առաջխաղացման տարբերակներ չէր տալիս։

Հերթական վտանգավոր գրոհը ձեռնարկեց «Ալաշկերտը»։ Վանգուն մտնելով տուգանային հրապարակ փոխանցում կատարեց դեպի կենտրոն, որի արդյունքում գնդակը հայտնվելով Ալեքսանդր Գլիշիչի մոտ, ով բացեց հանդիպման հաշիվը՝ 1:0: Խաղավարտին մոտ «Ալաշկերտը» ձեռնարկեց հերթական գրոհը, որի արդյունքում անկյունային հարվածի իրավունք վաստակեց։ Վահագն Հայրապետյանը փոխանցեց գնդակը դեպի տուգանային հրապարակ, որտեղ դարպասապահը և պաշտպաններն անվստահ խաղացին և Ռիստո Միտրեվսկի գնակը ուղղարկեց մրցակցի դարպասը՝ հաշիվը կրկնապատկելով(2:0):

Երկրորդ խաղակեսում հակառակ իրավիճակն էր՝ «Արարատը» գրոհում էր, իսկ «Ալաշկերտը» անցել էր խորը պաշտպանության։ «Արարատը» մեծ ճնշում էր գործադրել, որի արդյունքում Վահագն Հայրապետյանը խախտեց տուգանային հրապարակում խաղի կանոնները։ Մրցավարը նշանակվեց 11 մ․ հարված և առանց երկար մտածելու դաշտից հեռացրեց Վահագն Հայրապետյանին։ «Արարատը» հստակ իրացրեց 11 մ․ հարվածը, գոլի հեղինակ դարձավ՝ Դենիս Դեդեչկոն։

Գոլից հետո հանդիպումը հասավ իր լարվածության գագաթնակետին՝ «Արարատը» գրոհում էր և լրջորեն սպառնում էր մրցակցի դարպասին։ Նրանք արդեն հավատում էին իրենց ուժերին և կարող էին հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց «Ալաշկերտը» ավելի կազմակերպված էր գործում պաշտպանությունում և ի վերջո կարողացավ պահպանել հանդիպման հաղթական հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 34 միավոր՝ շրջանցեց «Նոային» ու «Լոռիին» և վերադարձավ երկոորդ հորիզոնական։ «Արարատը» միավորներ կորցրեց և այժմ կիսում է 4-5-րդ տեղերը «Նոայի» հետ։

Facebook Comments