«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին արդեն ամբողջովին «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ է։ Ֆրանսիական ակումբը գնել է իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Ինտերից»։ Իկարդին ֆրանսիական ակումբի կազմում վարձավճարով էր հանդես գալիս 2019/20 մրցաշրջանում:

Փարիզցիների մամուլի ծառայությունը հայտնում է, որ 27-ամյա արգենտինացին նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը:

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն նշվում, սակայն ոչ պաշտոնական տվյալներով տրանսֆերի գումարը կազմել է 57 միլիոն եվրո, թեև ի սկզբանե «ՊՍԺ»-ն «Ինտերին» պետք է վճարի 70 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Մաուրո Իկարդին 31 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում նա խփել է 20 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments