«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ասել է, որ գոհ է իր ձեռքի տակ ունեցող ֆուտբոլիստներից, բայց կուզեր նոր խաղացողների ակումբը ձեռք բերի։

«Ես միանշանակ գոհ եմ այն կազմից, որը մենք ունենք։ Ես գոհ եմ երիտասարդ ֆուտբոլիստներից։ Եվ ամեն ինչ ավելի լավ կլինի, եթե մենք նորեկներին ավելացնենք այն գոտիներում, որոնք իմ կարծիքով ուժեղացման կարիք ունենք։

Հունվարին մենք ոչ մեկին չենք գնել, ձմռանը մենք դրա կարիքը չէինք զգում։ Իսկ անցյալ տարվա ամռանը մենք պարզապես չկարողացանք որևէ մեկին գնել, քանի որ տրանսֆերային արգելքներ կային։ Ես շատ ուրախ եմ թիմի համար, որը մենք ունենք, բայց եթե մենք կարողանանք թարմացնել մի քանի դիրքերը, ես ուրախ կլինեմ ավելի շատ։

Մենք բոլորս գիտենք, թե ինչ պետք է անենք։ Ես միշտ փորձում եմ կատարելագործվել, անկախ նրանից, թե ինչ եմ անում և ինչ կարող է տեղի ունենալ հաջորդ օրը։ Երբ ես տուն էի գալիս խաղից հետո կամ այս բոլոր շաբաթները մեկուսացման ընթացքում, ես ժամանակ էի անցկացնում նոր գաղափարներ գրելով, մտածում էի մարզումների մասին և դիտելում էի տեսահոլովակներ, խաղեր և պարբերաբար շփվում էի մարզչական անձնակազմի հետ: Մենք ուզում ենք ավելի լավը լինել։ Սա այն է, ինչ մենք անում ենք, այն է, ինչ մենք սիրում ենք անել»,- ասել է Ֆրենկ Լեմպարդը։

Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսին» գլխավորել էր անցած ամռանը։ Այս պահին «Չելսին» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել Չեմպիոնների լիգային։

Facebook Comments