Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան, ում իրավունքները պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։ Տեղափոխությունը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այս մասին հայտնում է «Le10Sport»-ը։

27- ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍԺ»-ն։ Ավելի վաղ հայտնում էին, որ Պոգբան կարող էր տեղափոխվել «Յուվենտուս», կամ «Ռեալ Մադրիդ»։

Աղբյուրը հայտնում է, որ Պոգբան պատրաստ է տեղափոխվել «ՊՍԺ», բայց նրա գլխավոր նպատակը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելն է։

Պոգբայի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունյաթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ․-ի ամառը։

Facebook Comments