Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» ջախջախեց «Պադերբորնին»(6:1), իսկ հանդիպման գլխավոր հերոսը դարձավ մեկնարկային կազմ վերադարձած Ջեյդոն Սանչոն։

Անգլիացի ֆուտբոլիստը Հետ-տրիկի հեղինակ դարձավ, որի շնորհիվ նա 30-րդ գոլը խփեց Բունդեսլիգայում։

Սանչոն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Բունդեսլիգայի պատմության մեջ, ով հասել է նման արդյունքների։ Նա նման նվաճման հասավ 20 տարեկան և 67օրեկան հասակում, որը համարվում է անխոս ռեկորդ։

Նրա ամենամոտ հետապնդողներն են «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը (20 տարի և 270 օր․), ինչպես նաև «Շալկեի» լեգենդ Կլաուս Ֆիշերը (20 տարի և 284 օր․):

Facebook Comments