«Փյունիկ» ՖԱ-ն հայտնում է, որ Սերգեյ Շևչուկը, Մաքսիմ Ժեստոկովը և Արտակ Եդիգարյանը հեռացան թիմից: Ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: 

Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019թ. մարտից: Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019թ. հուլիսին: Վերադարձից հետո անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» էր 2018թ. հուլիսից: «Փյունիկի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն նաև շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել է հաջողություն հետագա կարիերայում:

Facebook Comments