«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնում է, որ նիգերացի հարձակվող Օդիոն Իգալոյի վարձակալությունը երկարաձգվել է և նա կմնա ակումբում ևս մեկ մրցաշրջան։

Իգալոն «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել ձմռանը վարձավճարով, անգլիական ակումբում անցկացրել է 8 հանդիպում և խփել է 4 գոլ։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Անգլիայի առաջնությունը դադարեցվել էր մարտին, իսկ այժմ՝ հունիսի 17-ին պետք է վերսկսվի ԱՊԼ-ն։ Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments