Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է պահպանել գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և նրա հետ բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ:

Անգլիական ակումբի ղեկավարությունը 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է նոր աշխատանքային պայմանագիր մինչև 2023-ի ամառը՝ մրցաշրջանի համար 12 միլիոն եվրո աշխատավարձով, Թվիթերում հայտնել է լրագրող Նիկոլա Սկիրան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգին ցանկանում են ձեռք բերել «ՊՍԺ»-ն, «Բարսելոնան, «Ինտերը» և «Ռեալ Մադրիդը»։

Կորոնավիրուսի պատճառով դադարեցրած 2019/20 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 26 հանդիպման և խփել 17 գոլ: «Արսենալի» հետ Օբամեյանգի ընթացիկ պայմանագիրն ավարտվում է 2021թ․-ի ամռանը։

Facebook Comments