Այսօր կայացավ Բունդեսլիգայի 29-րդ տուրի վերջին հանդիպումը։ Իրար հետ մրցեցին «Քյոլնը» և «Լայպցիգը»։ Բավականին գոլառատ հանդիպում տեղի ունեցավ արդյունքում հաղթեց Նագելսմանի երիտասարդ թիմը(2:4):

Հանդիպումը իրոք շատ հետաքրքիր և գոլառատ ստացվեց։ Երկու կողմերը մեզ իսկական ֆուտբոլային շոու պարգևեցին։ Հարձակվողական, գեղեցիկ և գրագետ ֆուտբոլ, որից միայն կարելի է հիանալի։ Մեկը մեկից գեղեցիկ գոլեր խփվեցին։ Բավականին թեժ հանդիպում ծավալվեց, որը ուղղեկցվում էր կոշտ և կոպիտ խաղում։ Ի վերջո «Լայպցիգի» կարգը իրենը ասեց, որի շնորհիվ նրանք կարողացան հաղթել «Քյոլնին»։

Գոլերը հեղինակեցին՝ Ջոն Կորդոբա, Պատրիկ Շիկ, Քրիստոֆեր Նկունկու, Տիմո Վերներ, Անտոնիո Մոդեստրե, Դանի Օլմո։

Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 58 միավոր՝ շրջանցեց «Բորուսիա Մյունխենգլադբախին» ու«Բայերին» և բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Իսկ «Քյոլնը» չվաստակելով ոչ մի միավոր` մնաց 11-րդ հորիզոնականում։

29-րդ տուրի մյուս հանդիպումները։

Facebook Comments