«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ԱՄՆ-ում զոհված աֆրոամերիկացու հետ կապված իրավիճակի մասին:

«Վերջին օրերին ես զգում էի զայրույթ, խղճահարություն, ցավ, ատելություն և տխրություն։ Պետք է վերջ դնել ռասիզմին մեկընդմիշտ։ Այն պետք է ավարտվի այսօր: Չի կարելի հանդուրժել ռասիզմի բռնի գործողությունները։ Ռասիզմը տգիտությունն է։ Սերը բանականություն է: Հերիք է լռել։ Դադարեցրեք ռասիզմը!»,- գրել է Պոգբան Ինտագրամի իր էջում:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդը մահացել էր ձերբակալության ժամանակ ոստիկանների դաժան գործողությունների հետևանքով։ ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ոստիկանության հետ բախումների պատճառ են դարձել:

Facebook Comments