«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաև նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի և Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։

«Լոռի» ՖԱ-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի և նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Դավիդ Կամպանյային և նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի և նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում։

Facebook Comments