«Չելսին» համաձայնեցրել է Վերների տրանսֆերը «Լայպցիգի» հետ։

«Bild»-ի լրագրող Մարկո Լաուբեն պնդում է, որ Մարինա Գրանովսկայան հաջող բանակցություններ է վարել գերմանացի հարձակվող Տիմո Վերների գնման շուրջ: Հաղորդվում է, որ տրանսֆերի գումարը համաձայնեցված է, սակայն այժմ «Չելսիին» մնացել է սպասել «Լայպցիգի» հարձակվողի որոշմանը:

Գերմանիայի հավաքականի հարձակվողը սպասում է «Լիվերպուլի» որոշմանը, սակայն «Չելսիի» ղեկավարությունը վստահ է, որ նրանց կհաջողվի համոզել Տիմո Վերներին պայմանագիր կնքել նրանց հետ:

«Չելսիի» ներկայացուցիչները պետք է բանակցություններ սկսեն հարձակվողի հետ այս շաբաթվա վերջին, երբ Տիմո Վերները վերջնական որոշում կկայացնի Յուրգեն Կլոպի թիմի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ներկայացրել է Տիմո Վերների ազգանունը, ով առաջինն է ակումբի տրանսֆերային ցուցակում:

Facebook Comments