Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, ով իտալական Ա Սերիայում հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», պատասխանել է լրագրողների հարցին ֆրանսիական «ՊՍԺ» հնարավոր տեղափոխության մասին:

«Տեղափոխություն «ՊՍԺ՞», ոչ, շնորհակալություն», – կարճ պատասխանեց 26-ամյա ֆուտբոլիստը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնի դարձավ, որ Դիբալան «Յուվենտուսի» հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2025 թվականը:

2019/20 մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը Թուրինյան գրանդ ակումբում 34 հանդիպում է անցկացրել տարբեր մրցաշարերում: Հարձակվողը խփել է 13 գոլ, կատարել է 12 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments