«Բենֆիկայի» աստղային ֆուտբոլիստ Ֆլորենտինո Լուիշը այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Միլան», այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Միլանը» պատրաստ է ուժեղացնել կիսապաշտպանությունը և դիտարկում է 20-ամյա պորտուգալացու թեկնածությունը։

Ինչպես հայտնի է «Միլանում» սպասվում է հեղափոխություն։ Ռալֆ Ռանգնիկը մյուս մրցաշրջանից կդառնա ակումբի սպորտային տնօրենը և մարզիչը։ Գերմանացի մարզիչի առանձնահատկությունը տաղանդավոր ֆուտբոլիստներին բացահայտելն է։

Ակումբը կարող են լքել մի քանի ֆուտբոլիստներ՝ Ֆրանկ Կեսսիեն, Ջակոմո Բոնավենտուրան, Ռադա Կրունիչը, Լուկաս Պակետան և նրանց հարկավոր է փոխարինողներ գտնել։

«Միլանի» ղեկավարությունը արդեն սկսել է բանակցություններ վարել պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ՝ Բրունո Կարվալյոի հետ և նաև «Բենֆիկայի» հետ, որի սպորտային տնօրենը իտալական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռուի Կոշտան է, որը կարող է էլ ավելի հեշտացնել Ֆլորենտինոյի տեղափոխությունը «Միլան»։

«Բենֆիկան» ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 35 մլն եվրո, բայց «Միլանը» կարող է Պակետային առաջարկել Ֆլորենտինո Լուիշի տրանսֆերի դիմաց։

Facebook Comments