Բրունու Ֆերնանդեշը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու պատճառների մասին:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունս կապված էր աշխարհի լավագույն թիմերից մեկի և Անգլիայի լավագույն ակումբի հետ խաղալու ցանկության հետ։ Հենց այստեղ եմ ուզում տարեցտարի առաջընթաց գրանցել։ Ինձ թվում է, ես դեռ լավ չեմ խաղում։ Մրցակիցներն սկսում են իմ խաղը իմանալ, թե ինչպես եմ խաղադաշտում շարժվում, ինչպես հարվածում եմ դարպասին։ Այդ պատճառով հիմա ամեն ինչ ավելի բարդ է դառնում։

Ես պետք է կատարելագործվեմ, ավելի շատ աշխատեմ և ավելի շատ հասկանամ մրցակիցների խաղը», — պորտուգալացու խոսքը մեջբերում է «Goal. com»-ը։

Հիշեցնենք, որ Բրունո Ֆերնանդեշը տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ» հունվարին Լիսաբոնի «Սպորտինգից»։

Facebook Comments