«Սևան» ՖԱ-ում մարզչական հերթական փոփոխությունն է տեղի ունեցել։

Ինչպես արդեն հայտնի է Արմեն Սանամյանը հեռացավ «Սևան» ՖԱ-ից և գլխավորեց «Լոռի» ՖԱ-ն։

«Սևան» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչ է Արմեն Ղուլինյանը:
Ղուլինյանը գլխավոր մարզիչի պաշտոնը կստանձնի մինչև մրցաշրջանի ավարտը: Արմեն Ղուլինյանին կօգնեն Արթուր Եդիգարյանը և դարպասապահների մարզիչ Սլավիկ Սուքիասյանը:

Այժմ «Սևան» ՖԱ-ն Հայաստանի առաջնության առաջին խմբում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Facebook Comments