«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ակումբը դեռ շատ աշխատանք ունի Անգլիայի չեմպիոն դառնալու համար:

«Հաճելի է մտածել տիտղոսի մասին, բայց «Լիվերպուլը» դեռ չեմպիոն չէ։ Մենք գիտենք, որ մոտ ենք հաղթանակի, բայց դեռ չեմպիոն չենք դարձել։ Մենք պետք է հաղթենք առաջիկա խաղերում։ Մենք մտադիր ենք պայքարել հաղթանակի համար, նույնիսկ այն ժամանակ, երբ նվաճենք տիտղոսի համար անհրաժեշտ միավորները»,— Կլոպի խոսքը մեջբերում է «BBC»-ն։

«Լիվերպուլը» 29 տուրերում հավաքելով 82 միավոր, գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Լիվերպուլցիների գլխավոր մրցակիցը՝ «Մանչեսթեր Սիթին» հետ է 25 միավորով, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։

Այսպիսով, «Լիվերպուլին» բավական է վաստակել 6 միավոր՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ ԱՊԼ-ի վերսկսումը նախատեսված է հունիսի 17-ին:

Facebook Comments