«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից և տեղափոխվել Ա Սերիա։ Դեմբելեի ծառայություններով հետաքրքված է Թուրինի «Յուվենտուսը», հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին ուզում է ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Պարատիչին կարծում է, որ Դեմբելեն կարող է ուժեղացնել ակումբի հարձակման գիծը։

Ավելի վաղ հայտնում էին, որ կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել Դեմբելեյից աննախադեպ՝ 41 մլն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Ուսմանը մասնակցել է 5 հանդիպման Իսպանիայի առաջնությունում, դարձել է 1 գոլի հեղինակ։

Facebook Comments