Ամերիկացի մարզիչ Ջեսսի Մարշը, ով այժմ գլխավորում է «Զալցբուրգը» կարող է մյուս մրցաշրջանից գլխավորել «Բորուսիա Դորտմունդը»։
«Bild»-ը հայտնում է, որ 46-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա Դորտմունդի» թիրախում է հայտնվել։ Գերմանական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է թիմ հրավիրել Մարշին, եթե մրցաշրջանից վերջում Ֆավրը լքի թիմը։
Նշենք, որ Մարշը ունի Բունդեսլիգայում աշխատելու փորձ։ 2018/19 մրցաշրջաններում նա աշխատել է «Լայպցիգում», որպես գլխավոր մարզչի օգնական։
29-րդ տուրից հետո «Բորուսիա Դորտմունդը» վաստակել է 60 միավոր և մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականում է։
Facebook Comments