Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը, ով հաջորդ մրցաշրջանում «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է, կողմնորոշվել է տրանսֆերային նպատակների հարցում, հաղորդում է «Milan News»-ը:

Նշվում է, որ Ռալֆ Ռանգնիկն արդեն «Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսի և ակումբի սեփականատեր Փոլ Սինգերի հետ քննարկել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի գործողությունները և առաջարկել է 5 տրանսֆերային նպատակ:

Խոսքը «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլ Միլենկովիչի, «ՊՍՎ»-ի աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի, «Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինո Լուիշի, «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Դոմինիկ Սոբոսլայի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի մասին է:

Նշենք, որ այժմ «Միլանը» մարզում է Ստեֆանո Պիոլին, իսկ հաջորդ մրցաշրջանից ակումբը կգլխավորի Ռալֆ Ռանգնիկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 61-ամյա գերմանացի մասնագետը հույս ունի, որ «Միլանում իր օգնականները կլինեն Արյեդո Բրայդան եւ իտալական ակումբի նախկին պաշտպան Դանիել Բոներան։

Facebook Comments