Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 20-րդ տուրի մեկնարկային խաղում այսօր իրար հետ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Լոռին»: Չնայած խաղի հետաքրքրությանը հաշիվը այդպես էլ չբացվեց(0:0):

Երկու խաղակեսերում էլ թիմերը ունեին վտանգավոր բազում պահեր: «Արարատ-Արմենիան» ավելի ռեալ գոլային պահեր ուներ, բայց չկարողացավ հաշիվը բացել: «Լոռին» լավ էր պաշտպանվում, իսկ թիմի դարպասապահ Վարդան Շահատունին ֆանտաստիկ սեյվերի հեղինակ դարձավ` զրկելով Հայաստանի չեմպիոնին հաղթանակից: Վարդան Մինասյանը գործի դրեց իր ողջ ուժերը, բայց ապարդյուն: Կարելի է ասել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը իր քննություն լավ հանձնեց:

Փաստացի «Արարատ-Արմենիան» երկրորդ խաղն անընդմեջ միավորներ կորցրեց և պայքարը էլ ավելի սրվեց չեմպիոնության համար:
«Արարատ-Արմենիան» մեկ միավոր վաստակեց և դեռևս պահպանում է առաջատարի դիրքերը: Իսկ «Լոռին» 3-րդ տեղում է շարունակում մնալ:

Facebook Comments