ՖԱ «Արարատը» հայտնում է, որ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։

Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ Կորոնավիրուսի համավարկն ավելի է բարդացրել նրա` Հայաստան վերադարձը։

Այս կարճ ժամանակահատվածում մարզիչները մեծ հարգանք էին ձեռք բերել ակումբում։

ՖԱ «Արարատի» ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնել Կոլիվանովին և Լոսևին նվիրված աշխատանքի, ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի համար։ Փորձառու մասնագետներին ակումբը հաջողություն է մաղթել իրենց հետագա կարիերայի ընթացքում։

Facebook Comments