«Ռեալ Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորյենտեսը կարծում է, որ Կեյլոր Նավասը «Արքայական» ակումբի լեգենդն է։

«Կեյլորը «Ռեալ Մադրիդի» լեգենդն է։ Դարպասապահը, որը մասնակցել է այնպիսի մեծ պահերին, պետք է ընդունվի որպես հերոս։ Ես դրանում ոչ մի կասկած չունեմ։

Նավասը տեղափոխվել է «Ռեալ», որպես Կասիլյասին փոխարինող։ Մի քանի տարի անց նա հասել է հարգանքի երկրպագուների կողմից։ Կեյլորը վճռորոշ դեր է խաղացել մեծ պահերին»,- ասել է Մորյենտեսը «ESPN»-ին։

Կեյլոր Նավասը հանդես է եկել «Ռեալ Մադրիդում» 2014-19թ․-ին։ Մադրիդյան ակումբի կազմում դարպասապահը հաղթել է Իսպանիայի առաջնությունում և 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Facebook Comments