«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն չի ցանկանում հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ «Բարսելոնան» ստացել է առաջարկ «Լիվերպուլից»։ Անգլիական ակումբը ցանկանում էր վարձակալել Դեմբելեին, այնուհետև գնման նպատակով։ Տեղափոխությունից հրաժարվել է Դեմբելեն։ Ֆրանսիացին հասկացնել է տվել, որ ուզում է մնալ «Բարսելոնայում»։

Ավելի վաղ հայնում էին, որ «Բարսելոնան» պլանավորրում է բաժանվել Դեմբելեից, որի տրանսֆերը գնահատվում է 56 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ սպառվում է 2022թ․-ին։

Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման Իսպանիայի առաջնությունում և խփել է 1 գոլ։ Վնասվածքի պատճառով Ուսման Դեմբելեն բաց է թողել առաջնության մեծ մասը։

Facebook Comments