61-ամյա գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը հաջորդ մրցաշրջանից կաշխատի Իտալիայի առաջնությունում: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի` Ռանգնիկի նոր աշխատավայրը կդառնա «Միլանը»։ Թիմի ղեկին գերմանացին կփոխարինի Ստեֆանո Պիոլին, որի գլխավորությամբ «Միլանը» անհաջող է հանդես գալիս 2019/20 մրցաշրջանում: Ա Սերիայի 26-րդ տուրից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Այս պահին առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Մրցաշարի վերսկսումը սպասվում է հունիսի 20-ին:

Facebook Comments