«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իսպանական Լա Լիգայի առաջիկա վերսկսման մասին երկար ընդմիջումից հետո, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Առաջին խաղը լինելու է Մալյորկայում, սակայն շատ տարօրինակ է հանդես գալ առանց երկրպագուների: Առաջին անգամ եմ զգում նման բան: Ես երբեք այսքան երկար չեմ ապրել առանց ֆուտբոլի, բայց ես հնարավորություն ունեցա երեխաների հետ ժամանակ վայելել այդ օրերին», — «Twitch»-ի ուղիղ եթերում հայտարարել է 29-ամյա ֆրանսիացին:

Ընթացիկ մրցաշրջանում Անտուան Գրիզմանը
«Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 14 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ իսպանական Լա Լիգան պաշտոնապես կվերսկսվի հունիսի 11-ին։ Վերսկսումից հետո
«Բարսելոնան» կհյուրընկալվի
«Մալյորկային», որի հետ հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին:

Facebook Comments