Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «ԲԿՄԱ»-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ նախաձեռնություն է սկսում քաղցկեղի դեմ պայքարում։

«ԲԿՄԱ»-ն քաղցկեղի դեմ պայքարում City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ բարեգործական հիմնադրամի առաքելությանն իր աջակցությունը հայտնելու նպատակով սկսում է մի նոր նախաձեռնություն։
️Վաճառքի են դուրս բերվում «ԲԿՄԱ»-ի տարբերանշանով պատվադրոշներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին։

Պատվադրոշի արժեքը 1500 դրամ է, այն կարող եք ձեռք բերել գրելով մեր էջին(«ԲԿՄԱ»-ի) անձնական հաղորդագրությամբ կամ մեկնաբանությունների բաժնում։

️Յուրաքանչյուրիս օգնությունը կարող է վճռորոշ լինել, ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼ»:

Facebook Comments