«Ռեալ Մադրիդը» սկսել է բանակցությունները «Բայերի» հետ Կայ Հավերցի տրանսֆերի շուրջ, այս մասին հայտնում է «Bild»-ը։

Ըստ աղբյուրի՝ «Արքայական» ակումբը «Բայերին» Կայ Հավերցի համար առաջարկել է 80 մլն եվրո։ Գերմանական ակումբը մերժել է «Ռեալ Մադրիդի» առաջարկը։ «Բայերը» իր ֆուտբոլիստի համար ուզում է ստանալ ոչ պակաս, քան 100 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնում էին, որ Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են՝ «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Չելսին»։

Այս մրցաշրջանում Կայ Հավերցը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments