«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Անգլիայի առաջնությունում կայանալիք «Բերնլիի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի վնասվածք ստացած խաղացողների մասին:
«Կանտեն չի հասցնի վերականգնվել մինչ «Բերնլիի» դեմ հանդիպումը: Նա այս պահին աշխատում է ֆիզիկական վիճակը բարելավելու ուղղությամբ, քանի որ մի շարք խնդիրներ ունի: Մեզ շատ է հարկավոր նրա վերադարձը:
Ռուդիգերը նույնպես չի խաղա մոտակա հանդիպմանը, բայց նա մարզվում է մեզ հետ: Նա ապրիլին կայացած «Վուլվզի» դեմ խաղից հետո դեռևս ոչ մի հանդիպման չի կարողացել մասնակցել, քանի որ գործ ունենք նախորդ մրցաշրջանում նրա ստացած վնասվածքի հետևանքների հետ:
Կրիստենսենը դեռ երկար ժամանակով կբացակայի, իսկ Ռոսս Բարկլին, ամենայն հավանականությամբ, շարք կվերադառնա հաջորդ շաբաթ»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնակա կայքը: