«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դարձել է դոլարային միլիարդատեր, հաղորդում Է «Forbes»-ը:

35-ամյա հարձակվողն առաջին ֆուտբոլիստն է, ում կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը: նաև Կրիշտիանուն դարձել է երրորդ մարզիկը ՝ նման նվաճմամբ: Ավելի վաղ դա հաջողվել էր գոլֆիստ Թայգեր Վուդսին ու բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին։

Մինչ այժմ վաստակած 650 միլիոն դոլարից Ռոնալդուն ստացել է որպես աշխատավարձ։ Մնացած միջոցները բաժին են ընկնում հովանավորչական պայմանագրերին։ Վերջին տարում պորտուգալացին 105 մլն դոլար է վաստակել, ինչը նրան թույլ է տվել 2020 թվականին ամենահարուստ հայտնիների ցուցակում չորրորդ տեղը բարձրանալ:

Ռոնալդուն 2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որտեղ անցկացրել է 9 տարի: Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և Լիսաբոնի «Սպորտինգում»:

Facebook Comments