Շատ հավանական է, որ Պեդրոն կհեռանա «Չելսիից»և կարիերան կշարունակի Ա Սերիայում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», հաղորդում է «The Guardian»-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։ Այսպիսով, իսպանացին կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Սպասվում է, որ հենց մրցաշրջանն ավարտվի, Պեդրոն կտեղափոխվի «Ռոմա»։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը 18 հանդիպում է անցկացրել «Չելսիի» մարզաշապիկով ՝ աչքի ընկնելով 2 գոլով և 3 գոլային փոխանցումներով:
Facebook Comments