Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոյի հետ պայմանավորվել է վաղաժամկետ դադարեցնել համագործակցությունը, հաղորդում է «Goal»-ը։

Աղբյուրը պնդում է, որ իտալական ակումբի ղեկավարը որոշել է բաժանվել 29-ամյա ֆուտբոլիստից այն բանից հետո, երբ վերջինս սկսել է բաց թողնել թիմի մարզումները:

Բալոտելլին «Բրեշիա» է տեղափոխվել անցած ամռանը ազատ գործակալի կարգավիճակով ՝ ակումբի հետ կնքելով աշխատանքային պայմանագիր մինչև 2022 թվականը:

Իտալական Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով 5 գոլ:

Facebook Comments