«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր ապագայի մասին։

«Ես պատրաստվում եմ մինչև վերջ պայմանագրի ավարտը մնալ «Ռեալում։ Այդ ժամանակ ես կդառնամ 33 տարեկան և շատ տարբերակներ կունենամ։ Հեռանալ, մնալ այստեղ կամ ավարտել կարիերան։ Ես ցանկանում եմ ավարտել իմ ելույթները ՝ գտնվելով «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստի կարգավիճակում», -Կրոսի խոսքը մեջբերում է«Mundo Deportivo»-ն։

Հիշեցնենք, որ Կրոսսը «Ռեալ Մադրիդում» է հանդես գալիս 2014թ․-ից։ Կրոսի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023թ․ ամառը։

Այս մրցաշրջանում Կրոսը անցկացրել է 24 հանդիպում Լա լիգայում, խփել է 3 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments