«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է «Բարսելոնա» չկայացած տրանսֆերի մասին։

«Ես միշտ երջանիկ եմ եղել «ՊՍԺ»-ում, բայց մարդիկ ակումբում ինձ այնպիսի բաներ էին ասում, որոնք սուտ էր։ «Բարսելոնան» փորձում էր գնել ինձ։ Ակումբները բանակցություններ էին վարում, բայց «ՊՍԺ»-ն չէր ուզում ինձ վաճառեր, որի արդյունքում ամեն ինչ ավարտվեց։

Այս սուտից ես զայրանում էի։ Ես ուրախ եմ, որ չհեռացա, որովհետև այստեղ ես շատ երջանիկ եմ»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում «L’Equipe»-ն։

Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 37 հանդիպում փարիզյան ակումբում, խփել է 11 գոլ և կատարել է 21 գոլային փոխանցում։

Facebook Comments