«Լիվերպուլի» ղեկավարությունը չի պատրաստվում նոր տրանսֆերներ կատարել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «BBC Sport»-ը։
Ավելի վաղ հայտնում էին, որ անգլիական գրանդ ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի և «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, սակայն երկու տրանսֆերներն էլ ձախողվել է և անգլիական ակումբը չի պատրաստվում նոր տրանսֆերներ կատարել։
Ինչպես հայտնի է՝ Վերները համաձայնվել է մյուս մրցաշրջանում հանդես գալ «Չելսիի» կազմում, իսկ Դեմբելեն մտադիր է մնալ «Բարսելոնայում»։
29-րդ տուրից հետո ԱՊԼ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը»՝ առաջ անցնելով իր մոտակա մրցակցից 25 միավորով։
Facebook Comments