«Բարսելոնան» կարող է հրաժարվել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու մտադրությունից:

Marca-ի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնները» ֆինանսական խնդիրներ ունեն, հունիսի վերջին կորոնավիրուսի համաճարակի պատճառով ակումբը կկորցնի 150 մլն եվրո: Մարտինեսին կարող է ձեռք բերել «Բարսելոնան», եթե ֆուտբոլիստների համաձայնվի աշխատավարձի նվազեցման գնալ։

Լաուտարո Մարտինեսին «Ինտերը» բաց կթողնի, եթե «Բարսելոնան» վճարի 111մլն եվրո, որը կազմում է նրա հրաժարագինը։ «Բարսելոնան» պատրաստ չէ վճարել այդպիսի մեծ գումար և առաջարկում է իր ֆուտբոլիստներից մեկին ներառել գործարքի մեջ, որն առանձնապես չի շահագրգռում «Ինտերին»։

Լաուտարո Մարտինեսին վաղուց են կապում «Բարսելոնայի» հետ։ 2019/20 մրցաշրջանում 22-ամյա արգենտինացին «Ինտերի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել 16 գոլ:

Facebook Comments