Նա, ով ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին, պետք է պատրաստ լինի վճարել 180 միլիոն եվրո, հաղորդում Է «Corriere dello Sport»-ը ։

23-ամյա իսպանացուն ցանկանում են իրենց թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթին» , «Ռեալն» ու «Բարսելոնան»: «Նապոլին» պատրաստ է բանակցություններ վարել նրանց հետ, սակայն չի պատրաստվում նույնիսկ սկսել նրանց հետ բանակցել, ովքեր կառաջարկեն սահմանված գումարից պակաս գումար:

Ռուիսը «Նապոլիում» հանդես է գալիս երկու տրաի և մասնակցել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում և հեղինակել 8 գոլ։ Ավելի վաղ հանդես է եկել «Բետիսում» և «Էլչեում»:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here