«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվայի ապագան դեռ հստակ չէ, հաղորդում է «Footmercato»-ն ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Տիագոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերտոնը»։ Բրազիլացուն իր թիմում ուզում է տեսնել Կարլո ԱնչելոտիՆ, ով ծանոթ է բրազիլացու հնարավորություններին։

Տիագո Սիլվայի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է այս ամռանը, Այդ պատճառով նա կարող է դառնալ ազատ գործակալ։ Կողմերը բանակցում են, սակայն գլխավոր բարդությունն այն է, որ 35-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում ստանում է 14 միլիոն եվրո և պետք է էապես նվազեցնի իր աշխատավարձի չափը:

Տիագո Սիլվան ցանկանում էր վերադառնալ «Միլան», սակայն այժմ դա շատ բարդ կլինի։ Առաջարկներ կան նաև Բրազիլական ակումբներից, որտեղից և սկսվել է Տիագոյի ճամփորդությունը եվրոպա։

Ընթացիկ մրցաշրջանում Տիագոն 30 հանդիպում է անցկացրել «ՊՍԺ»-Ի մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 1 գոլով և 1 գոլային փոխանցումով:

Facebook Comments