Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ ցանկանում է ապագայում դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։

«Ինձ զանգել են «Բարսայից», ես արդեն խոսել եմ այդ մասին, բայց ես ուզում եմ իմ խոսքն ասել հավաքականում։ Ես կարծում էի, որ այս ամռանը մենք կունենանք Եվրո-2020-ը։

Ես գոհ եմ, թե ինչպես են ընթանում գործերը հավաքականի և ինձ համար, դա այս պահին ամենակարևորն է։ Մեզանից ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենալու ապագայում։ Իմ պայմանագրում կա կետ, որը թույլ կտա ինձ հեռանալ հավաքականի աշխատանքից Եվրո-2020-ից հետո, բայց հիմա ժամանակն չէ մտածել այդ մասին: Բոլորը գիտեն, որ երազում եմ մարզել «Բարսելոնան»։

Հույս ունեմ, որ ապագայում դա անելու հնարավորություն կունենամ։ Բայց, ինչպես միշտ, դա կախված է ձեր արդյունքներից և որպես մարզիչ ունեցած հաջողություններից, դուք շատ փորձ պետք է ունենք, որպեսզի մարզեք այնպիսի թիմ, ինչպիսին «Բարսելոնան է»,- ասել է Կումանը «Catalunya Radio»-ին։

Հիշեցնենք, որ Կումանը գլխավորում է Հոլանդիայի հավաքականը 2018թ․-ից, իսկ «Բարսելոնայում» հանդես է եկել 1989-1995թ․-ին։

Facebook Comments