«Բորուսիա Դորտմունդի» գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը ամփոփել է «Հերտայի» դեմ մրցավեճը (1:0), որը վնասվածքի պատճառով բաց էր թողել կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլլանդը:

«Շատ լավ է, որ մենք հաղթեցինք։ Այժմ մենք ունենք յոթ միավոր առավելություն երկու թիմերց,. բայց դա կարեւոր չէ: Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։ Մեզ մոտ մնացել է չորս խաղ: Մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ:

Մենք կարողանում ենք հնարավորություններ ստեղծել նաև առանց կենտրոնական հարձակվողի: Դա մեզ և ինձ համար ամենակարևորն է: Օրինակ, մեր գոլը լավ համադրություն է Սանչոյի, Բրանդտի և արդյունքում Ջանի դիպուկ հարվածի միջև»,-Ֆավրի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Facebook Comments