«Ռոման» և «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն համաձայնեցրել են նրա անձնական պայմանագրի պայմանները, հաղորդում Է «Corriere dello Sport»-ը:
«Ռոման» 32-ամյա իսպանացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ և 3 մլն եվրո տարեկան աշխատավարձով` գումարած բոնուսներ:
«Չելսիի» հետ Պեդրոյի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո, և իսպանացի ֆուտբոլիստ որոշել է հեռանալ Անգլիայի առաջնությունից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրվում է «Վալենսիան»։
Պեդրոն հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2015թ․-ից։
Facebook Comments