Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «Tuttosport»-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքված են՝ «Վուլվերհեմպտոնը» և «Արսենալը»։
Ինչ վերաբերվում է Ռուգանիին, ապա նա ուզում է փոխփել ֆուտբոլային ակումբը, որովհետև թուրինյան ակումբում նա չի ստանում բավարար խաղային ժամանակ։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2024թ․-ը։
Ա Սերիայի այս մրցաշրջանում Դանիելե Ռուգանին անցկացրել է 3 հանդիպում։
Facebook Comments