Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 21-րդ տուրը մեկնարկեց մարզային դերբիով: Իրար հետ մրցեցին «Լոռին» և «Շիրակը»:

Հիանալի հանդիպում, ֆակտաստիկ գոլեր: Թերևս հաղթողը չորոշվեց, բայց դիտեցինք շատ լարված հանդիպում: Պայքարը շատ մեծ էր, երկու թիմերն էլ խաղում էին մեծ նվիրումով և ցանկությամբ:Ակնհայտ է, որ հաղթանակը երկու թիմերին անհրաժեշտ էր, բայց արդյունքում ոչ ոքի գրանցվեց(1:1):

Նախ առաջին խաղակեսում ի վերջո երկար փնտրտուքից հետո «Լոռին» բացեց հաշիվը Դեսիրեն պայքարի մեջ մտավ «Շիրակի» միանգամից երեք ֆուտբոլիստների հետ պայքարում, ի վերջո հաղթեց նրանց և գնդակը փոխանցելով ազատ դիրքում գտնվող Սարգիս Շահինյանին, ով իր հերթին բացեց հանդիսպման հաշիվը՝ մեկ հպումով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Երմակովին միայն մնում էր հետևել գնդակը թե ինչպես է հայտնվում իր դարպասը։

Վերջնամասը իրոք դրամատիկ ստացվեց։ Վարդան Բիչախչյանը գործի մեջ մտավ։ Ռիսկի դիմելով փոխեց տակտիկան և երեք պաշտպանով խաղի անցած ուժեղացրեց հարձակման գիծը և մեծ ճնշում գործադրեց, որն իր պտուղները տվեց։

«Լոռին» շատ լավ պաշտպանվեց, բայց վերջնամասում հոգնածության ֆոնին գոլ բաց թողեց։ Եվ ոչ մեկ չէր սպասում հանդիպման նման ընթացքի։ Այսօր աննկատ մնացած Մորի Կոնեն ֆանտաստիկ հարվածով անակնկալի բերեց երիտասարդ դարպասապահ՝ Վարդան Շահատունուն և արդյունքում հաշիվը հավասարեցրեց(1:1)։

Այս խաղում գրանվեց ոչ ոքի և թիմերը կիսեցին միավորները։ «Լոռին» վաստակելով մեկ միավոր 2-3-րդ տեղերն է կիսում «Նոայի» հետ, իսկ «Շիրակը» շարունակում է մնալ 5-րդ տեղում։

Facebook Comments