Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 21-րդ տուրում այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Նաիրի» մարզադաշտում։ Սկզբունքային խաղում իրար հետ մրցեցին «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»։ Գործող չեմպիոնը հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ՝ 1:2 հաշվով։

Խաղը, ոչ այդքան տպավորիչ էր, պայքար այո կար, բայց այն սրությունը չկար, պահերն էլ քիչ էին մի քանի վտանգավոր պահեր կարելի է առանձնացնել Օտուբանջոյի, Լիմայի և Մարմենտինիի հարվածները։

Երևի թե խնդիրը շոք ամառային եղանակն է, որը ազդեց խաղային որակի վրա։ Չեմպիոնը ակնհայտ է, որ խնդիրներ ուներ։ Թիմը առաջնության վերսկսումից հետո ոչ մի կերպ չէր կարողանում ցանկալի արդյունքի հասնել, միավորներ էր բաժանում։

Այս խաղում Վարդան Մինասյանը հերթական անգամ աչքի ընկավ իր զարմանալի որոշումներով։ Նախ կազմի ընտրությունը տարօրինակ էր։ Գուֆրանը առաջին րոպեներից մտավ խաղադաշտ, Մենեզեսի փոխարեն Դամչեվսկի, իսկ Արթուր Դանիելյանի փոխարեն էլ Ալբերտ Խաչումյան։ Մի փոքր զարմանք առաջացրեց այն փաստը, որ խաղավարտին մոտ Մինասյանը պաշտպանողական տակտիկա ընտրեց խաղալով 5պաշտպանով, որը և կարելի է ասել այս հանդիպման ամենակարևոր որոշումներից էր, որն իրեն արդարացրեց։ Միշտ չես տեսնի այսպիսի բան հարձակվողական տակտիկա դավանող մարզչի թիմերում։

Սկզբից շատ արագ հաշիվը բացեց թիմի գոլահար Օտուբանջոն։ Գուֆրանը թիկունքից գրոհը սկսեց՝ ուղղարկելով այն Նարսինգին, ով գնդակը հասցրեց դեպի Օտուբանջյոին և հաշիվը բացվեց։ Գոլից հետո Մինասյանի թիմը նահաջնեց և թույլ տվեց մրցակիցը խաղը թալադրի, չնայած որ «Ալաշկերտը» առաջին խաղակեսում չկարողացավ հաշիվը բացել։ Արմեն Ադամյանը երկրորդ խաղակեսում դաշտ մցրեց Գլիշիչին, ով հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1:1: Թվում էր, թե նորից «Արարատ-Արմենիան» միավորներ կկորցնի անցած խաղերի պես, բայց ֆուտբոլիստները նետվեցին գրոհի և Լիման թիմի համար վաստակեց 11 մետրանոց հարված, որը սառնասրտորեն իրացրեց(1:2): Վերջին րոպեներին «Ալաշկերտը» փորձեց ողջ ուժերով գրոհել, բայց այդպես էլ չստացվեց ետ բերել կորցրածը և կրեց հերթական պարտությունը։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 41 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտը» 34 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական։

Facebook Comments