«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր թիմակից և հայրենակից Էդեն Ազարի մասին:

«Էդենի հետ Հիմա ամեն ինչ լավ է։ Ազարը հավաքեց լավ տեմպ, բայց մենք պետք է առաջ շարժվել աստիճանաբար։ Պետք չէ մտածել, որ նա կլինի օպտիմալ մարզավիճակում՝ ոչ մի հանդիպում չխաղալով։ Բայց կարող եմ հստակ ասել, որ Ազարը մեզ պետք է Պրիմերայի տիտղոսի համար պայքարում։

Սպասում ենք մրցաշրջանի վերսկսմանը։ Ցանկանում ենք կրկին պայքարել ոսկե մեդալների համար», – բելգիացի դարպասապահի խոսքը մեջբերում է «Goal.com»-ը։

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 10 հանդիպման՝ աչքի ընկնելով մեկ գոլով և 4 արդյունավետ փոխանցումներով:

Facebook Comments